Արմինֆո.Արցախն առաջարկում է ռուս խաղաղապահներին տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ և ավելացնել նրանց թիվը։ Այդ մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ 1980 խաղաղապահ ողջ պարագծով շատ քիչ է, որպեսզի ապահովեն անվտանգությունն ամբողջությամբ։ "Երկրորդ ՝ մենք առաջարկել ենք խաղաղապահներին միջազգային մանդատ տալ, ցանկալի է ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ։ Դա միջազգային լեգիտիմություն կհաղորդի և թույլ կտա կանխել նման սադրանքները։ Հիմա խաղաղապահները լիազորված չեն խաղաղություն պարտադրելու, ինչպես դա եղել է Կոսովոյում և այլ վայրերում ։ Միջազգային մանդատը նոր որակ կտա առաքելությանը, և այդ ժամանակ գուցե իրավիճակն ավելի կայուն լիներ։ Տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի միջազգային պայմանավորվածության կոպտագույն խախտում", - ասել է Բաբայանը։
Նրա խոսքով ՝ առանց ռուսական խաղաղապահ առաքելության չի ապահովվի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ "Ինչպես ասացի, մանդատն այլ է, քան Կոսովոյում, Բոսնիայում, այլ վայրերում խաղաղապահների մանդատն էր։ Նրանք հետեւում են, որ կողմերը քաղաքակիրթ կերպով կատարեն պարտավորությունները։ Բայց եթե կողմերից մեկի մոտ ահաբեկչությունը բարձրացվել է պետական քաղաքականության աստիճանի, խաղաղապահները հայտնվում են դժվարին իրավիճակում ։ Ամբողջ ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Ամբոխը գալիս է, այդ թվում ՝ կանայք։ Ահա դուք խաղաղապահների տեղում ինչպես կվարվեք։ Դրա համար մենք ասում ենք "անհրաժեշտ է մանդատը երկարացնել, ավելացնել խաղաղապահների թիվը և տալ միջազգային մանդատ", - ընդգծել է Բաբայանը:
Պատասխանելով այն հարցին, թե խաղաղապահները կարող են հարցը ուժով լուծել, նախարարը բացասական պատասխան է տվել։ "Նրանք ուժ կիրառելու լիազորություն չունեն, այդ թվացյալ փոքր հարցը լուծվում է պետական մակարդակով։ Այն կարող է փոքր թվալ ինչ-որ մեկին, իսկ մեզ համար դա կյանքի ու մահվան հարց է", - հավելել է Դավիթ Բաբայանը։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Բերձորի միջանցքում հավաքվել է ով ասեա, միայն՝ ոչ էկոլոգներ, այլ դա միայն հնարք է Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակման համար: "Այդ թվում ՝ ԱՀ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Դա բեմադրություն է ։ Վաղը նրանք կուղարկեն նկարիչներին կամ հեծանվորդներին: Այո, եթե, նույնիսկ, ինչ-որ բնապահպանական հարցեր կան, արդյոք դրանք այդպես են լուծվում։ Մենք նրանց նույնպես բազմաթիվ բնապահպանական հարցեր ունենք։ Նույն ադրբեջանցիները 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային ռումբեր են կիրառել Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ։ Մենք դրա բազմաթիվ ապացույցներ ունենք", - ասել է նա։
Ընդ որում, նա նշել է, որ հարցերի քննարկման համար ընդունված մեթոդներ կան։ "Այստեղ ևս մեկ նրբություն կա։ Դիմելով այդ հնարքին՝ ադրբեջանցիները վաղը պահանջելու են փակել Արցախի տարածքում գտնվող հանքերը, իսկ դա մեր տնտեսության կարևորագույն լոկոմոտիվներից մեկն է, որը, ի դեպ, պահպանում է բոլոր բնապահպանական նորմերը", - նշել է Բաբայանը։
Նշվել է նաև, որ Կաշենի հանքավայրը գտնվում է ադրբեջանական ամենամոտ բնակավայրից ավելի քան 20 կմ հեռավորության վրա և, բնականաբար, չի կարող որևէ բնապահպանական ազդեցություն ունենալ, այդ թվում ՝ ադրբեջանական կողմի ջրային ռեսուրսների վրա: