


Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտում խուսափել են Լաչինի միջանցքում իրավիճակի մասին հարցին ուղիղ պատասխանելուց ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի սադրիչ գործողությունների պատճառով ստեղծված իրավիճակին, հիշեցրել է, որ Վաշինգտոնը հետեւողականորեն ուշադրությունը կենտրոնացրել է այդ մարտահրավերի վրա՝ լարվածությունը թուլացնելու եւ Երեւանն ու Բաքուն կայուն, համապարփակ կարգավորման ուղու վրա դնելու անհրաժեշտության վրա։ "Մենք, իհարկե, երկու երկրներին միավորել ենք արտգործնախարարների մակարդակով այստեղ՝ Վաշինգտոնում: Մենք դա արել ենք Նյու Յորքում ՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի հհհարթակներում: Եվ Ֆիլիպ Ռիքերը՝ Կովկասի գծով մեր ավագ խորհրդականը,
(ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ - խմբ.), ակտիվ համագործակցում է երկու երկրների պաշտոնյաների հետ ՝ համոզվելու համար, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, եւ, որ ամենակարեւորն է, որ այդ երկու երկրներն անում են հնարավոր ամեն ինչ ՝ լարվածության թուլացման հասնելու համար", - ամփոփել է Փրայսը:



