Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ինքը ՝ Պապիկյանը:
«Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին մասնակցել եմ ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:
Այնուհետև տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը», - գրել է նախարարը: