Arminfo.info


 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022 14:57
Ալեքսանդր Ավանեսով

Վազգեն Մանուկյան. Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն

Վազգեն Մանուկյան. Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն

Արմինֆո. Վերջին տասնամյակներում մենք տեսնում ենք, որ մարդկության համաշխարհային պատմության «ունենալ, պաշտպանել և բաշխել» բանաձևը շարունակում է աշխատել, ինչն իր արտացոլումն է գտնում Արցախի օրինակով:  Այդ մասին ասվում է Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հոդվածում, որը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը։

 

«Ես այս տեսանկյունից եմ ուզում նայել Արցախի հարցին․ մի կողմ դնելով, որ դա մեր պատմական հողն է, մի կողմ դնելով մեր ազգային զգացմունքները, այն, որ այնտեղ հայեր են ապրում և այլն, Արցախը դիտարկենք որպես հարստություն, որպես ռեսուրս։ Այս տեսակետից դժվար է հաշվել Արցախի գինը, բայց հաշվի առնելով հանքերը (միայն վերջերս Բերձորում հայտնաբերվեց հանք, որտեղ, ըստ որոշ հաշվարկների, կա մոտ 50 միլիարդ դոլարի ոսկու պաշար), հաշվի առնելով քաղցրահամ ջրի պաշարները, որն այսօր աշխարհում համարվում է ապագա սերունդների ամենամեծ դեֆիցիտներից մեկը, հաշվի առնելով Արցախի բերրի հողերը, որով Արցախը ոչ միայն իրեն, այլև Հայաստանին էր ապահովում սննդի որոշ պաշարով, հաշվի առնելով ամբողջ աշխարհում սննդի համար պայքարը՝ կարելի է հաշվել, որ Արցախը մինչև 2020 թ․ եղած սահմաններով առնվազն 200-250 միլիարդ դոլարի արժեք ուներ։ Դա նշանակում է, որ Արցախի (որի մի մասն այժմ մերը չէ) կորուստը Արցախի ու Հայաստանի յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ։

 

Եթե վերոնշյալ բանաձևով (ունենալ շատ ռեսուրսներ, պաշտպանել և արդյունավետ բաշխել) խնդրին նայենք, ապա Արցախը մեծ հարստություն է։ Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը, ապա մենք այդ խնդիրը լիարժեք չենք կարողանում լուծել (չանդրադառնանք պատերազմի ու պարտության պատճառներին, այդ մասին շատ է խոսվել)։ Երրորդ հարցը՝ հարստության ստեղծում և արդյունավետ բաշխում, Հայաստանի ամենամեծ պրոբլեմն է անկախությունից ի վեր։ Այդ բաշխումն անարդար է և անհավասարաչափ, ինչը պայմանավորված է ոչ այնքան արդյունավետության գործոնով, այլ հիմնականում՝ իշխանությունների հովանավորչությամբ, մասնակցությամբ և ոմանց խոչընդոտելով, ինչը կար ի սկզբանե ու շարունակվում է մինչ օրս։ Եվ դա բերեց նրան, ինչին որ բերեց։

 

Ո՞րն է Արևմուտքի հարստացման և հզորացման գաղտնիքը

 

Հարց է առաջանում՝ մի՞թե Արևմուտքի ներկա ապշեցուցիչ հարստությունն ու կյանքի բարձր որակը պայմանավորված են այն բանաձևով, որը ես նշեցի։ Որովհետև թվում է, թե Արևմուտքի հարստությունը ձևավորվում է իրենց ներքին կյանքի ճիշտ կազմակերպման միջոցով, գիտության, կրթության, տեխնիկայի, տեխնոլոգիաների զարգացման միջոցով, որով նրանք անհամեմատ առաջ են ընկել աշխարհի մյուս երկրներից, չնայած արդեն որոշ երկրներ կարողանում են այդ տեխնոլոգիաներով հասնել նրանց։

 

Ինչի՞ց սկսվեց Արևմուտքի հարստությունն ու ազդեցությունը, որը գործում է արդեն շուրջ 500 տարի։ Մինչ այդ, հարյուրամյակների ընթացքում, արևմուտքն աղքատ և բավականին անգրագետ մի հասարակություն էր, մոռացված էին Հին Հունաստանի ստեղծած գիտական, մշակութային արժեքները, մոռացված էր ամեն ինչ։

Արևմուտքի զարգացման կարևոր նախադրյալ դարձան Խաչակրաց արշավանքները։ Այն ժամանակ հարստությունը, նաև գիտությունը հիմնականում կենտրոնացած էին արաբական, մահմեդական երկրներում, Չինաստանում։ Գիտությունը ոչ միայն ստեղծում է հարստություն, գիտությունը նաև արդյունք է այն հասարակության, որն արդեն հարստացած է և կարողանում է ռեսուրսներ ու ժամանակ ծախսել գիտության զարգացման համար։

 

Խաչակրաց արշավանքները բերեցին նոր գիտելիքներ, նոր գիտություն, նոր ռեսուրսներ։

Արևմուտքի զարգացման կարևոր էջ դարձավ Ամերիկայի հայտնաբերումը Կոլումբոսի կոմից, երբ տեղի քաղաքակրթությունները ոչնչացնելով՝ այդ հսկայական հարստությունը տեղափոխեցին Եվրոպա։

Երբ Մեծ Բրիտանիան գրավեց Հնդկաստանը, սկսվեց գաղութատիրությունը, որը մեծ դժբախտություններ բերեց շատ ժողովուրդների, բայց Բրիտանիայում ապահովեց մեծահարուստների մի նոր շերտի ձևավորումը։

 

Չինաստանը, ամբողջ Ասիան, Աֆրիկան Արևմուտքի գաղութատիրության տակ էին։ Եվ աղքատ արևմտյան հասարակությունը սկսեց հարստանալ, սկսեցին զարգանալ մշակույթը, գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները, կառուցվեց մի նոր աշխարհ, որտեղ բնական ռեսուրսները շատ էժան էին և այդ պետություններին զարգանալու հնարավորություն էին տալիս։ Արևմուտքում սկսվեց արդեն նոր փուլ, երբ այդ հսկայական հարստությունը կուտակվել էր մի խումբ մարդկանց ձեռքում, ձևավորվել էր մեծահարուստների մի նոր շերտ, սակայն պետությունների ներքին կյանքի կառուցվածքը, հարստության բաշխման անարդյունավետությունը չէր խթանում հետագա զարգացումն ու նոր արժեքների ստեղծումը», - նշել է ՀՀ առաջին վարչապետը։

 

Մանուկյանը հարց է տվել. ի՞նչ վաստակեցին այդ ժամանակաշրջանում հայերը: «Այդ 500 տարվա ընթացքում հայերը պետություն չունեին, բայց հայ ժողովրդի այդ ժամանակաշրջանի պատմությունը շատ արժեքավոր է։ Այն ժամանակ, երբ Անգլիան ուզում էր նվաճել Հնդկաստանը, անգլիացիները գնահատեցին, որ Հնդկաստանի հարստության, առևտրի, ազդեցության մի զգալի մասը գտնվում է հայերի ձեռքում, ուստի առանց հայերի օժանդակության չէին կարող նվաճել Հնդկաստանը։ Հայ վաճառականներին Հնդկաստանում և նրա շրջակա երկրներում տրվեցին Անգլիայի քաղաքացու բոլոր արտոնություններն ու իրավունքները։

Իսկ Անգլիայում պառլամենտը որոշում ընդունեց, որ անգլիական բանակում հայերն իրավունք ունեն ծառայելու նաև որպես սպա։ Մինչ այդ միայն անգլիացիները սպա լինելու իրավունք ունեին։

Հնդկաստանը նվաճելուց հետո անգլիացիները սկսեցին դուրս մղել հայերին տնտեսական ասպարեզից, և Հնդկաստանում տեղի ունեցավ հայտնի Բենգալյան ապստամբությունն անգլիացիների դեմ, որի ղեկավարը հայ էր, ապստամբությանը մասնակցում էր 11 զորամիավորում, որոնցից մեկն ամբողջությամբ կազմված էր հայերից։

 

Երբ հոլանդացի առևտրականներն առաջին անգամ ոտք դրեցին Չինաստան, իրենց կառավարությանն ուղղված զեկույցներում հայտնում էին, որ Չինաստանի առևտրի մի զգալի մասը հայերի ձեռքում է, հայերը մազերը հյուսում են չինացիների պես, շատ մեծ կշիռ ունեն Չինաստանում, և պետք է հայերի հետ լեզու գտնել, որպեսզի իրենք էլ կարողանան դեր ունենալ այնտեղ։

 

«Այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք հայ վաճառականների նավատորմ, նավերից ամեն մեկն առանձին ընկերությունների, անհատների էր պատկանում, բայց իր ընդհանուր քանակով ավելի մեծ էր, քան անգլիական ողջ նավատորմը։ Ֆիլիպիններում հայ վաճառականների ելումուտը, ի տարբերություն այլ օտարազգիների, ազատ է եղել՝ խրախուսվելով տեղական իշխանությունների կողմից։ Որոշ ոլորտներում առևտրի մենաշնորհն այնտեղ հայերի ձեռքում էր։

 

Մենք դիզել ենք հսկայական հարստություններ, արժեքներ մասնավոր, անհատական տիրույթում, մեծ դերակատարում ենք ունեցել այժմյան քաղաքակրթության մեջ, մասնավորապես՝ մշակույթի, զինվորականության, գիտության, հեղափոխությունների, Ռեֆորմացիայի մեջ։

Այն, որ մենք ունեցել ենք այդպիսի արդյունքների հասնելու հնարավորություններ, ցույց է տալիս մեր ժողովրդի շնորհքը։

 

Ազգերի մասին իր հոդվածում Կանտը գրում է, որ հայերը մի յուրահատուկ շնորհք ունեն և Եվրոպայի մի ծայրից մինչև Ասիայի մյուս ծայրը կարողանում են առևտուր անել, զբաղվել տնտեսությամբ՝ վայելելով բոլոր ժողովուրդների հարգանքն ու սերը։  Այդ ամենի հետ մեկտեղ մենք չունեինք պետություն և չկարողացանք պաշտպանել մեր հսկայական հարստությունը։ Մենք ոչ միայն կորցրեցինք այդ ամենը, այլև կամաց-կամաց մեզ դիտավորյալ մոռացության էին տալիս պատմությունից։ Բոլոր պետություններն էլ շահագրգռված էին իրենց վերագրել այն ամենն, ինչ ստեղծել էին հայերը։ Պատմությունը գրում են հաղթողները։

Ճիշտ է, մենք կորցրեցինք այդ բոլոր հարստությունները, բայց այդ ժամանակաշրջանը շատ մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Պետությունը կորցնելով՝ հայերը կարողացան ստեղծել համաշխարհային ցանց և շփվելով տարբեր ազգերի հետ, աշխատելով տարբեր բնագավառներում՝ ձեռք բերեցին նոր որակներ։ Եվ ցանցային կառուցվածքի ու նոր որակների այդ ձեռքբերումները շատ մեծ նշանակություն ունեն այսօրվա ժամանակաշրջանում և մեզ լրացուցիչ առավելություններ են տալիս։

Այդ որակները գումարվեցին մեր ժողովրդի այն որակներին ու արժեքներին, որոնք կարող ենք տեսնել՝ նայելով այդ 500 տարուց ավելի հետ, այն ժամանակները, երբ հայկական պետությունը պայքարում էր Հռոմի դեմ և իր գաղափարական, կրոնական զարգացումն ապրում Երուսաղեմում», - շարունակել է Մանուկյանը։

 

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը նշել է, որ1988 թ. ԽՍՀՄ-ում գտվող Հայկական հանրապետության զարգացումով, Սփյուռքի հզորացումով, աշխարհում տեղի ունեցող պրոցեսներով մեզ համար ստեղծվել էր ամենաբարենպաստ վիճակը, որը չենք ունեցել հարյուրամյակների ընթացքում: Այդ ժամանակ դրվեց Արցախի խնդիրը, որը հանդես էր գալիս Հայաստանի հետ վերամիավորման եւ ազգային արժեքների վրա հիմնված ժամանակակից անկախ պետության ստեղծման օգտի՝ ապահովելով մեր քաղաքացիների ազատությունները, պաշտպանվածությունը, օրինական ճանապարհով բարեկեցիկ կյանք կառուցելու հնարավորությունը։

 

«Որոշ բաներ ստացվեցին, որոշ հարցերում ձախողվեցինք։ Եվ այդ ձախողումների, անհաջողությունների մեղավորն ուրիշները չեն, այլ միայն և միայն մենք։  Այժմ ունեցանք ցավալի պարտություն և կրում ենք այդ պարտության հետևանքները։ Այս տարածքում փոքր խնդիր դնել և գոյատևել անհնարին է։ Մեծ խնդիրը՝ համաշխարհային ազգ դառնալը, պահանջում է մեծ լարվածություն, բայց նաև ապահովում է մեծ արդյունքներ, որոնց պտուղները պետք է հասանելի լինեն մեր ողջ ժողովրդին։ Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում գոյատևումն ու զարգացումը։

 

Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն։ Սա է խնդիրը։ Հետևաբար մենք պետք է կարողանանք կրկին մեր մեջ ուժ գտնել, ոտքի կանգնել և, օգտվելով այն հնարավորություններից, որոնք գոյություն ունեն այսօր նույնիսկ մեր պարտությունից հետո՝ կապված աշխարհում տեղի ունեցող նոր իրողությունների հետ», - եզրափակել է Վազգեն Մանուկյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Հայաստանի տարածքում չկա Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
ՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորությունները
Փաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն էՓաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն է
Փորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերինՓորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԱզգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Աշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարմանԱշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարման
Դավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակԴավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակ
«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար
Սևանա լճի ափին   քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։Սևանա լճի ափին քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։
 Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին
Օշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբՕշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբ
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունըՀայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունը
Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»
Հայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղըՀայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղը
Արդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է ՀայաստանումԱրդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է Հայաստանում
ԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձ
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմերՀայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմեր
Վահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՎահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներըՎաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները
Արմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններԱրմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններ
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում             Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում            
ՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցումՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում
Փաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքըՓաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքը
Սարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարըՍարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարը
Ի՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակըԻ՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակը
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս ԽանդանյանTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս Խանդանյան
Փորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվելՓորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվել
Վարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարարՎարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարար
Սարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ինՍարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Շարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի ԴաշնությանՇարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի Դաշնության
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբ
Վրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիներիՎրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիների
ՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարինՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին
Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունըՀայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունը
Ավստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացըԱվստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացը
Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապվածԱզգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապված
ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։
Անդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համարԱնդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համար
Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԱմենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարությունԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարություն
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստումԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստում
Քաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումըՔաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համար
Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններովՀայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններով
Նոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններումՆոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններում
Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներինՊոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին
Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց