Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այցով գտնվում է Ֆրանսիայում:
Այցի շրջանակներում նա արդեն հանդիպում է ունեցել Իլ դը Ֆրանս Կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի հետ։
"Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը վերահաստատել եմ իմ համերաշխությունն ու զորակցությունը Հայաստանի և Արցախի ժողովրդին։ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը", - գրել է Պեկրեսը Twitter - ի իր էջում։