Արմինֆո. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի գործողությունները հերթական սադրանքն են։ Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով ՝ ակնհայտ է, որ պատրվակը մտացածին է, դրա տակ փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի միակ կապը։ "Այդ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են ուղղակիորեն Արցախի 120,000 բնակչության և խաղաղապահների դեմ։
Հուսով եմ, որ մոտ ժամանակներս ավտոմոբիլային հաղորդակցությունը կվերականգնվի", - նշել է Բեգլարյանը։
Միաժամանակ, Արցախի առողջապահության նախարարությունում ընդգծել են, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ «Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող մարդկանց Արցախից ՀՀ տեղափոխումը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների¬ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն ավելի քան երկու ժամ ադրբեջանցիները փակել են Ստենակերտ-Գորիս ճանապարհը։