Արմինֆո.Ակնհայտ է, որ քիչ առաջ Արցախում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կողմից փակելն ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է` ինչ ձևական պատճառ էլ բերեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանը վերջին օրերին քաղաքականություն էր տանում, որով հիմքեր էին ստեղծում նման հանցավոր արարքների համար: Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը, մեկուսացմանը, որն ադրբեջանական իշխանությունների իրական դեմքն է, նրանց իրական մտադրությունները», - գրել է Թաթոյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն երկու ժամից ավելի ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։ Թշնամական ուժերի այս գործողությունները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում Ադրբեջանի ստանձնած եռակողմ պարտավորություններին։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ