Արմինֆո.Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է "Շարժվող կտավներ" մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը նվիրված է եվրոպական մշակույթի պատմության մեծագույն ժամանակաշրջաններից մեկին՝ Վերածննդի դարաշրջանին: Հարկ է նշել, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով ցուցահանդես, սակայն, ինչպես Հավաստիացրել են կազմակերպիչները, մայրաքաղաքի բնակիչներին հաջորդ տարի ևս մեկ անակնկալ է սպասվում։
"Շարժվող կտավներ" ցուցահանդեսը ներառում է Վերածննդի դարաշրջանի 10 հանճարների բազմաթիվ գործեր ՝ սկսած Տիցիանից, Բոտիչելլիից մինչև Միքելանջելո, Դա Վինչի , որոնք կփոխարինեն միմյանց ՝ կենդանանալով աչքի առաջ:
Այցելուները կհայտնվեն մեծագույն վարպետների վրձնի մեծ պատկերների շրջապատում, ինչը թույլ կտա մանրամասնորեն դիտարկել «Սիքստինյան Մադոննան», «Ջոկոնդան», «Մարսն ու Վեներան»,«Երկրային սերը և Երկնային սերը», «Ադամի արարումը», «Վիրտուվյան մարդը» և շատ ավելին: Կտավների խաղը կուղեկցվի Յոհան Սեբաստիան Բախի, Անտոնիո Վիվալդիի, Ֆերենց Լիստի, Գուստավ Մալերի, Էդվարդ Գրիգի և այլոց դասական երաժշտությամբ, որն ակնթարթորեն կտեղափոխի Վերածննդի դարաշրջան,որը հիմք դրեց նոր եվրոպական մշակույթին:
Նշենք, որ "Շարժվող կտավներ" նախագիծը հիմնադրվել է 2016 թվականին ՌԴ-ում՝ Անատոլի Զամերի կողմից։ Նախագծի զինանոցում այսօր նաեւ Հովհաննես Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) և Վան Գոգի ստեղծագործություններին նվիրված մուլտիմեդիա ցուցահանդեսներն են:
Ցուցահանդեսը Երևանում կգործի մինչև 2023թ. հունվարի 15-ը: Տոմսերի արժեքը 1500 դրամից մինչև 2500 դրամ է ։ Թանգարանը գտնվում է Մ. Մաշտոցի պողոտա 7 հասցեում։