Արմինֆո.Երևանի քաղաքապետարանն այս տարի, ընդհանուր առմամբ, 285 մլն դրամ կհատկացնի քաղաքի ամանորյա զարդարանքին և լուսավորությանը։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Գոշ Սարգսյանը։
Նա, մասնավորապես, պատմել է, որ դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 6-ը Երևանի 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակի տարածքում կգործի տոնավաճառ, ինչպես նաև տեղի կունենա 7 համերգ հայ սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ։
Սարգսյանի խոսքով, ընդհանուր գումարից սուրբծննդյան տոնավաճառի դեկորացիաներին եւ լուսավորությանը կուղղվի 115 մլն դրամ, տոնավաճառի տարածքում համերգներին եւ տեխնիկային' 60 մլն դրամ, Ամանորի գիշերվա տոնական համերգին' 75 մլն դրամ, տնակների պատրաստմանը, տեղադրմանն ու ապամոնտաժմանը' 26 մլն դրամ, իսկ Հանրապետության հրապարակում վերգետնյա կամրջի տեղադրումը արժեցել է 6.6 մլն դրամ: