Արմինֆո. Հնդկական Bharat Dynamics Limited ընկերության արտադրած հակատանկային կառավարվող հրթիռները կհամալրեն հայկական բանակը։ Այդ մասին ասվում է IDRW հնդկական պաշտպանական հետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ ։
Կենտրոնի հաղորդագրության համաձայն, Հայաստանը, ինչպես նախկին Խորհրդային Միության շատ երկրներ, օգտագործում է մեծ քանակությամբ խորհրդային ժամանակաշրջանի զենքեր, ինչպիսիք են հակատանկային կառավարվող հրթիռները: Վերջերս դրանցից մի քանիսը գնվում են Հնդկաստանից, որը շարունակում է արտադրել այդ հրթիռները Ռուսաստանի արտոնագրով։ Հնդկական բանակը շահագործում է ավելի քան 15 հազար հակատանկային կառավարվող հրթիռ՝ "Կոնկուրս-Մ", որը ATS Spandrel-ի զգալիորեն արդիականացված տարբերակն է։ "Կոնկուրս-Մ"-ը կարող է ոչնչացնել զրահապատ մեքենաներ, ուժեղացված ինժեներական կառույցներ, բարձր արագությամբ ցածր թռչող մարտական ուղղաթիռներ: