Արմինֆո.Նիդերլանդների թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Ջերմուկում է: Այս մասին ասվում է Ջերմուկի քաղաքային վարչակազմի Facebook-յան էջում զետեղված հաղորդագրությունում։
«Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ դեսպանը ծանոթացել է քաղաքին, և սեպտեմբերի 12-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով տուժել է 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով լիովին կամ մասնակի այրվել է 192 բնակելի տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էներգետիկ ենթակառուցվածք, ջրամատակարարման 5 ենթակառուցվածք, 3 գազատար, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց։ Հարվածի տակ են հայտնվել շտապօգնության 2 մեքենա, 4 մասնավոր մեքենա ։ Զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Մոտ 1000 երեխա զրկված է կրթական հաստատություններ հաճախելու հնարավորությունից։ Ավելի քան 7000 քաղաքացի տարհանվել է։