Արմինֆո.Դավիթ Գևորգյանը նշանակվել է կառավարության ղեկավարի օգնական։
"Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Դավիթ Գևորգյանին նշանակել վարչապետի օգնական", - ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 29-ի որոշման մեջ:
Գևորգյանը դարձավ կառավարության ղեկավարի 5-րդ օգնականը։