Արմինֆո.Լուծարվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսային պետական կոմիտեն։ Դրա փոխարեն ստեղծվում է Գլխավոր մաքսային վարչություն՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ենթակայության ներքո։
Ինչպես հաղորդում է "Թուրան" - ը, համապատասխան հրամանագիրը երկուշաբթի ստորագրել է Ադրբեջանի նախագահը։ Այդ որոշումն ընդունվել է Նախիջևանի մաքսատանը Պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված ձերբակալությունների ֆոնին։
Ավելի վաղ մի շարք աղբյուրներ հաղորդել էին Նախիջևանի ՊԱԾ-ի լուծարման և Բաքվի անմիջական ենթակայությամբ Ադրբեջանի անվտանգության խորհրդի տարածաշրջանային վարչության ստեղծման մասին։ Նախկինում այդ բոլոր գերատեսչությունները ենթարկվում էին անձամբ Նախիջևանի գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովին և "չէին ճանաչում կենտրոնական իշխանությունը"։
Կարծիք կա, որ այդպիսով Ադրբեջանի իշխանությունները սկսել են Նախիջեւանին ինքնավարությունից զրկելու գործընթաց։