Արմինֆո.Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ներկայացրել է Բաքու կատարած այցի արդյունքների վերաբերյալ իր տպավորությունները:
"Մի քանի մտորումներ անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ. 1)Ադրբեջանի նախագահի կարեւոր հանձնառությունը ԵՄ աջակցությւոնը վաաայելով ձեւաչափին; 2) շատ խնդիրներ մնում են չլուծված. Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք ՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար", - գրել է հատուկ ներկայացուցիչը իր թվիթերյան էջում։ Նկատենք, որ արդեն երկու շաբաթ անընդմեջ Ադրբեջանի ԶՈՒ-ն ամեն օր գնդակոծում է Հայաստանի ԶՈՒ դիրքերը։ Ավելին, նրանք ահաբեկում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, այդ մասին են վկայում նաև ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների գործունեության մասին ՌԴ Պաշտպանության նախարարության ամփոփագրերը, որտեղ հստակ նշված է, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը։