Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքին խոչընդոտելու փորձերը շարունակվելու են, սակայն, չնայած դրան, միավորումը մնում է պահանջված։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ կիրակի օրը "Ռոսիա-1" հեռուստաալիքի "Մոսկվա. Կրեմլ. Պուտին" ծրագրի եթերում:
"Միշտ էլ եղել են ՀԱՊԿ-ի ապաինտեգրման փորձեր։ Դրանք կշարունակվեն", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
"Բայց գոնե հիմա մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր դժվարություններին, չնայած, նույնիսկ, մասնակից երկրների միջև հնարավոր հակասություններին, միևնույն է, այդ կառույցը պահանջված է։ Եւ լիաֆորմատ կերպով ցուցադրել է իր պահանջվածությունն ու արդյունավետությունը ՝ նկատի ունենալով Ղազախստանում իրավիճակի կարգավորումը", - ընդգծել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։