Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 19։35-ից նոյեմբերի 28-ի ժամը 08։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հավելենք, որ ադրբեջանական կողմը վերջին երկու շաբաթվա ընթացքում ակտիվորեն հող է նախապատրաստում Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր ագրեսիայի համար։ Թշնամական ուժերը պարբերաբար գնդակոծում են Արցախի խաղաղ բնակիչներին, ինչի մասին վկայում է նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ամփոփագիրը: Ադրբեջանի ԶՈՒ պարբերաբար կրակ է բացում նաեւ ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ՝ արևելյան սահմաններին։