Արմինֆո.Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների անվտանգության հարցերով փորձագետները պայմանավորվել են համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու շուրջ: Այդ մասին հաղորդել Է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
"Մեզ մոտ ակտիվացել է աշխատանքը ԱՊՀ շրջանակներում անվտանգության ապահովման ոլորտում։ Մենք ուժեղացրել ենք մեր փոխգործակցությունը այլ կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով՝ ԱՊՀ տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։ Պայմանավորվել ենք անցկացնել, ինչպես անվտանգության ոլորտում միջազգային փորձագետների համաժողով, այնպես էլ, ինչն ուշագրավ է, անվտանգության ապահովմանն ուղղված որոշ զորավարժությունների, մասնավորապես հակաահաբեկչական զորավարժությունների համատեղման մասին", - նշել է նա ։