Arminfo.info


 Ուրբաթ, 25 Նոյեմբերի 2022 15:29

Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների: Նախագիծը իրականացվում է Արդշինբանկ և ԳեոՊրոՄայնինգ ընկերության աջակցությամբ

Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների: Նախագիծը իրականացվում է Արդշինբանկ և ԳեոՊրոՄայնինգ ընկերության աջակցությամբ

Արմինֆո.Հայաստան այցից առաջ աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սպիվակովը ողջույնի խոսք է հղել իր հայ հանդիսատեսին. «Թանկագին ընկերներ, Հայաստանը վաղուց ինձ համար դարձել է հարազատ տուն:

Ես բազմիցս եկել եմ որպես մենակատար և դիրիժոր՝ «Մոսկվայի Վիրտուոզների» և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Իմ ընտանիքը միշտ եղել է ձեզ հետ՝ և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Ձեր ցավն արտացոլվում է նաև ի՛մ սրտում, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Մենք հանդես կգանք երեք համերգով. Երկուսը՝ Երևանում և մեկը՝ ինձ համար շատ նշանակալի քաղաքում՝ Գյումրիում: Այս երեք համերգներից առաջինը «Զինվորի տանը» բուժվող և կյանք վերադարձող վիրավոր զինվորների համար է։

Այն տղաները, ովքեր ի վիճակի կլինեն գալ համերգի, կդառնան համերգի ունկնդիրներ, որի ծրագիրը կազմված է հատուկ իրենց համար, իսկ դահլիճի մնացած տեղերը կվաճառվեն: Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Զինվորի տուն:

Կան ուղեկիցներ և կան ընկերներ: Մենք ընկերներ ենք: Այդպես եղել է և այդպես կլինի միշտ: Ձեր Վլադիմիր Սպիվակով»:

Վլադիմիր Սպիվակովի համերգով, նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Զինվորի տան» նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ «Armenia 301» նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար:

 ԵՊԲՀ ռեկտոր և «Զինվորի տան» համահիմնադիր Արմեն Մուրադյանն իր երախտիքի խոսքն է հայտնում հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին՝ կրկին հայ ժողովրդի և այս անգամ՝ «Զինվորի տան» կողքին կանգնելու համար:

« «Զինվորի տան», բոլոր զինվորների, անձամբ իմ և Հայկուհի Մինասյանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Սպիվակովին՝ մարդասիրական նման գեղեցիկ քայլի համար: Կանգնել հայ զինվորի կողքին, սատար լինել նման աստվածահաճո գործի, նշանակում է՝ ոչ միայն հայ ժողովրդի մեծ բարեկամը լինել, այլև իսկապես՝ մեծ հումանիստ: Պատահական չէ, որ հենց այս բարեգործական համերգով ենք տալիս «Զինվորի տան» «Armenia 301» ծրագրի մեկնարկը: Սա մի ծրագիր է, որ նպատակ ունի «Զինվորի տան» շուրջ, այսինքն ի նպաստ զինվորի առողջության և բարօրության կատարվող գործի շուրջ համախմբել համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին: Ուրեմն, ի գործ՝ ի նպաստ հայրենիքի պաշտպանների»,-ասում է Արմեն Մուրադյանը:

«Զինվորի տանը» նվիրված բարեգործական համերգի էքսկլյուզիվ հովանավորն է Արդշինբանկը: Բանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը, հիշատակելով «Զինվորի տան» հետ արդեն մի քանի տարվա վաղեմության ծրագրերը, կարևորում է գործակցության շարունակությունը: «Սա մեծ սոցիալական ծրագիր է, որին մենք շարունակաբար աջակցում ենք։ Այսօրվա միջոցառումը բանկի ևս մեկ ներդրումն է վերականգնողական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում: Մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում մաեստրո Սպիվակովին, ով իր գործունեությամբ արդեն երկար տարիներ սատարում է հայ ժողովրդին»,-նշում է Արտակ Անանյանը։

Զինվորի տունն առաջարկում է համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել Սարյանի կտավի շուրջ, միասնաբար «ստեղծել» կտավի կրկնօրինակը՝ այդպիսով մասնակից դառնալով հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագայի կառուցման գործին:

Այս համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Պյոտր Չայկովսկիի, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի,

Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

 

Նոյեմբերի 28-ի համերգի եքսկլուզիվ հովանավոր է հանդիսանում ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը։ Ունկնդրին կներկայացվեն ռուս կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Պ. Չայկովսկու Թիվ 5 սիմֆոնիան, մենակատար` միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Կլյուչկո (դաշնամուր): Այս ստեղծագործությունները համաշխարհային երաժշտարվեստի ամենատպավորիչ գործերից են:

 

ԳեոՊրոՄայնինգ ընկերության  Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, այս նախագիծը իր մեջ ունի մեծ գթասրտության սիմվոլ․ «Մեզ համար մեծ պատիվ է դառնալ մշակութային ծրագրի գործընկեր, որն ունի խորը հումանիտար և սոցիալական նշանակություն: Մշակույթն անհնար է առանց գթասրտության, քանզի գթասրտությունը մշակույթի մաս է:  Հնչում է Չայկովսկի, Ռախմանինով՝ երաժշտության և մշակույթի միջազգային լեզուն։ Մենք հաճախ ենք ասում, որ մշակույթը մեր ամենամրցունակ ոլորտն է, որը կարող է մեզ հասցնել համաշխարհային մակարդակի։ Հենց նման հանդիպումներն են ծառայում երկրի պատվին, կամուրջ են դառնում դեպի համաշխարհային մեծ խաչմերուկ՝ այնտեղ, որտեղ կա փոխազդեցություն և որ ամենակարևորն է՝ փոխըմբռնում։ Ընդհանրապես դասական երաժշտության մասսայականացմանը նպաստելը մեծ ու կարևոր ներդրում է ազգի քաղաքակրթական կոդի զարգացման գործում»։

 

Վլադիմիր Սպիվակովի այցը Հայաստան առանց Գյումրի այցելելու դարձել է արդեն անհնար: Չէ՞ որ դեռ հեռավոր 1989թ. գալով Գյումրի (այն ժամանակ դեռ Լենինական), նա խոստացավ, որ կվերադառնա և պահում է իր խոստումը մինչ օրս: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նոյեմբերի 29-ին կայանալիք համերգին կհնչեն հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից , «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից սյուիտը:

 

Այս երաժշտական հրավառությունը հնարավոր դարձավ «Արվեստ23»-ի և ՌԱՖՆ բարեգործական հիմնադրամի ջանքերով: Իսկ Գյումրու համերգի կազմակերպիչն է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:

 

Տոմսերը կարող եք ձեռք բերել Tomsarkgh.am-ի միջոցով և Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետովԱրթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
ՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
ՀՀ ԱԳՆ. ՀՀ ԱԳՆ. "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ համաձայնություն չի կարող լինել
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 10-ին էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 10-ին
Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեումԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեում
ՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույցԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույց
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
ՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետ
Փաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն էՓաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն է
Թաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվումԹաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվում
Ընդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններումԸնդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում
Թույլատրվել է վերսկսել Թույլատրվել է վերսկսել " Պիցցա Տաշիր " ՍՊԸ-ի գործունեությունը Աբովյանում
Ալիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը ՍտեփանակերտումԱլիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը Ստեփանակերտում
«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ
Քաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծելՔաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել
ՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջևՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջև
Վաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքումՎաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքում
Արամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտինԱրամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ին
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքըՀայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը
Գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմԳործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ
Նարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենինՆարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենին
ՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործերՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործեր
Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետոԱզգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետո
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Հայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական ենՀայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական են
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության աշխատակիցների մուտքն աշխատավայր թույլ չտալու պատճառները
ՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ
ԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանըԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը
Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունիցՍեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունիցՀայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունըԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 8-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 8-ին
Հայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ինԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
ԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանինԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանին
Սաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղինՍաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալԳլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
Կրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներԿրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ
Ընդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերներըԸնդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերները
Ազնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունըԱզնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը
Էրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտությունԷրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտություն
Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանըԱրքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանը
"Ահաբեկչության մասին" գործը դարձել է հակառակորդներին ճնշելու գործիք։ Առաջնային թիրախը ՀԱԵ-ն է. փաստաբան
Քաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերըՔաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերը
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողովՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողով
Քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել ՀայաստանՔաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել Հայաստան
ՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեինՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին
ԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համարԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա