Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ ուժերը շարունակում են արձանագրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության նոյեմբերի 24-ի ամփոփագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին հիշեցվում է, որ ՌԽԿ-ն շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները իրադրության շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
"Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում ՝ Մաղավուզի շրջանում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ ՌԴ ՊՆ - ն ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ քննություն է անցկացնում այդ փաստի առթիվ", - նշել են ՌԴ ՊՆ-ում:
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահներն անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն են պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Նշենք, որ արդեն երկու շաբաթ է, Ինչ ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակչությանը։ Ավելին, շինծու պատրվակներով սադրիչ հրապարակումներով ադրբեջանական կողմը առիթ է փնտրում Լաչինի միջանցքը փակելու և Արցախին Հայաստանի հետ կապից զրկելու համար ։ Այդ նպատակին հասնելու համար թշնամական կողմը ոչնչից չի խորշում։ Այժմ ադրբեջանական կողմը պարբերաբար և տարբեր մակարդակներով մեղադրանքներ է հնչեցնում ռուս խաղաղապահների հասցեին՝ այն մասին, թե, իբր, նրանք Լաչինի միջանցքով սպառազինություն և հակահետևակային ականներ են փոխադրում։