Արմինֆո. Ադրբեջանական զինուժը շարունակում է սադրանքները հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակ են բացում Հայաստանի զինված ուժերի դիրքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ուղղությամբ: Այսպիսով, թշնամական ուժերը պարարտ հող են նախապատրաստում Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիայի նոր փուլի համար։