Արմինֆո.Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։
Նիստից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ «Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ», - գրել է Սուրեն Պապիկյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։