Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները նոյեմբերի 23-ին Երեւանում սկսել են Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
Գագաթնաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Բացի այդ, միջոցառմանը մասնակցում են բոլոր երկրների պատվիրակությունները։