Արմինֆո. ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում դատապարտել են նացիզմի, նեոնացիզմի եւ ծայրահեղականության հերոսացումը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Այդ հայտարարությունն ընդունվել է Երևանում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։
"Համատեղ հայտարարության մեջ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները մտահոգություն են հայտնում եւ դատապարտում նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության, ատելության, ռասայական եւ ազգային գերազանցության բոլոր ձեւերի հերոսացման դրսեւորումների աճը, որոնք իրական սպառնալիք են ստեղծում ժողովրդավարական եւ համամարդկային արժեքների, անվտանգության, սոցիալական կայունության եւ հասարակության միասնության համար", - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարները դատապարտել են նացիզմի եւ ազգայնական գաղափարախոսությունների տարածմանն ու արդարացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաեւ ողջունել են պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ջանքերը ՝ ուղղված նացիզմի, նեոնացիզմի եւ ծայրահեղականության հերոսացման դրսեւորումների դեմ հակազդման եւ պայքարին: