Արմինֆո.Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։ Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը, պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։
Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ, Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը», - գրել է ԱԺ պատգամավորը։