Արմինֆո.Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Բացելով հանդիպումը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փաստել է, որ նոյեմբերի 22-ին տեղի է ունենում ԱԳ նախարարների հանդիպում, իսկ նոյեմբերի 23-ին տեղի կունենա արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք շատ կարեւոր են մեր երկրների եւ ՀԱՊԿ-ի համար, ընդհանուր առմամբ։
"Այսօր մենք անցկացնում ենք արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ վաղն առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը: Մենք քննարկելու ենք շատ կարևոր հարցեր, կարևոր մեր երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ համար:
Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։
Մեր օրակարգում է մոտ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և, իհարկե, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
Նախագծերի և հարցերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. երեկ և այսօր Համաձայնեցման հանձնաժողովն աշխատել է Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ: Հուսով եմ, որ կունենանք մտքերի արդյունավետ փոխանակում և առաջարկում եմ սկսել աշխատանքները", - նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հավելենք նաև, որ այսօր Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական ուժերի խորհրդի նիստ ՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ՝ նոյեմբերի 22-ին, Ազգային ժողովրդավարական բևեռն անցկացրել է բողոքի ակցիա, որում բողոք էր արտահայտվում Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդների Երևան ժամանելու կապակցությամբ: