Արմինֆո. Հեռախոսային խաբեբաները սկսել են ռուսաստանցիների վրա հղկված սքրիփտեր կիրառել՝ մերձավոր արտերկրի՝ Ղազախստանի, Հայաստանի և Բելառուսի ռուսախոս բնակիչներին խաբելու համար։ Այդ մասին "Իզվեստիա" - ին պատմել են "Վարկառուների իրավունքների համար" համառուսաստանյան ժողովրդական ճակատի նախագծում։
<Հարձակվողների նպատակն է մասշտաբել իրենց գործունեությունը և ավելացնել գողացված փողերի քանակը: Ուստի, երբ ռուսական բանկերի նկատմամբ սկսեցին պատժամիջոցներ կիրառել, եւ դժվարացել է փողի դուրս հաանումը, խաբեբաներն իրենց ուշադրությունը սեւեռել են նախկին խորհրդային հանրապետություններին եւ սկսել են աշխատել այնտեղ, գլդոնման սխեմաներով եւ սցենարներով>, - պարզաբանել է "Վարկառուների իրավունքների համար" նախագծի ղեկավար Եվգենի Լազարեւը:
Խաբեության հիմնական սցենարը. զանգ հեռախոսի ֆինանսական համարը փոխելու հայտ արձանագրած բանկի անվտանգության ծառայության աանունից. եթե տուժողը հաղորդում է, որ դա չի արել, նրան համոզում են գործողություն կատարել "ոստիկանության հատուկ հետաքննության" շրջանակներում: Մյուս տարածված սխեման. զոհին հաղորդում են, որ նրա անունից ինչ-որ մեկը վարկ է վերցրել, եւ այն զրոյացնելու համար, անհրաժեշտ է նույն գորմարի մեկ այլ փոխառություն վերցնել եւ փողը փոխանցել «անվտանգ հաշվին», իսկ իրականում՝ դրանք գնում են խաբեբային:
Ղազախստանի ազգային բանկը նշում է երկրում հեռախոսային խաբեբաների ակտիվացումը, հաղորդում է «Իզզվեստիա»-ն: Տեղեկանալով խնդրի մասին՝ Ղազախստանի ազգային բանկը պարբերաբար պարզաբանումներ է հրապարակում ԶԼՄ-ներում և սոցցանցերում, բնակչությանը տեղեկացնելով, որ չի սպասարկում ֆիզիկական անձանց հաշիվները, քաղաքացիների հետ դրամական հաշվարկներ չի կատարում և ներդրումներ չի ներգրավում:
Բելառուսի ազգային բանկում ֆիշինգի հետ առաջին անգամ բախվել են 2019 թվականի փետրվարին, "Իզվեստիա" -ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում: Այնտեղ պատմել են, որ չարագործները զանգահարել են հաճախորդներին եւ, ներկայանալով որպես բելառուսական բանկերի (այդ թվում ՝ Ազգային բանկի) անվտանգության ծառայությունների աշխատակիցներ, տարբեր պատրվակներով խնդրել են տրամադրել անձնագրային տվյալներ, քարտերի տվյալներ եւ կոդեր, որոնք գալիս են հաճախորդի բջջային հեռախոսին: