Արմինֆո. Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ։
Հայաստանի ԱԳՆ մամւոլի ծառայության հաղորդման համաձայն, Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի գալիք ազգային տոնի կապակցությամբ` բարգավաճում և խաղաղություն մաղթելով Լիբանանի եղբայրական ժողովրդին: Զրուցակցիները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը: