Արմինֆո.Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը ՄԹ խորհրդարանի շենքի առջեւ մասնակցել է ակցիային՝ ի նշան համերաշխության նրանց հետ, ովքեր բողոքում են հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ, եւ ի հիշատակ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումների զոհերի:
"Սոցցանցերից. Կանգնած ենք խորհրդարանի մոտ՝ ի նշան համերաշխություն նրանց հետ, ովքեր բողոքում են հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի դեմ և ի հիշատակ խոշտանգումների զոհերի", - գրել է նա Facebook-ի իր էջում՝ զետեղելով լուսանկար ակցիայի վայրից:
Ակցիայի մասնակիցների ձեռքում կան լուսանկարներ, որոնցում պատկերված է հայ կին զինծառայողը, ում բռնաբարել և դաժանորեն սպանել են ադրբեջանցի զինվորները՝ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի զինված ուժերի վերջին ագրեսիայի ժամանակ։