Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, խոսակցության առարկան եղել են հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցություններին ուղված հետագա քայլերը։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և կոչ է արել երկու կողմերին պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես դա համաձայնեցվել է Վաշինգտոնում:
Բլինքենն Ալիեւին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ բացառել սադրանքները, միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության համար հող նախապատրաստելու նպատակով։