Արմինֆո.Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Տ. Լասիկասի հետ:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, ԱԽ քարտուղարը ողջունել է պարոն Լասիկասի այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, որն ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը:
Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաեւ Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը տիկին Կալմի-Ռեյի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքներին: Քարտուղարը կարևորել է միջազգային գործընկերների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները: Կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը Կովկասի անվտանգային միջավայրի վրա: Ա. Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին: