


Արմինֆո.Ֆրանսիայի Սենատը 295 «կողմ» և 1 «դեմ» ձայներով հաստատել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերն անհապաղ դուրս բերելու և, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հրադադարի ռեժիմը պահպանելու մասին բանաձևը։ Բացի այդ, բանաձեւը ենթադրում է աջակցություն երկու երկրների միջեւ կայուն խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնություններին։
Հիշեցնենք, որ բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրյունո Ռետայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կաները, Էրվե Մարսելը և Ժիլբեր Լյուկ Դևինազը։


