Արմինֆո. Հայաստանում ծնված, սակայն հետագայում այլ պետության քաղաքացի դարձած անչափահասների զինվորական ծառայությունից ազատման հարցը բազմաշերտ բնույթ է կրում՝ չնայած արդիականությանը: Նոյեմբերի 15-ին այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա ասելով, ամեն ինչ այնքան պարզ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Կան քաղաքական գործիչներ, որոնց որդիներն ու թոռները հատուկ ծնվում են արտասահմանում, որտեղ ստանում են տեղի քաղաքացիություն եւ ազատվում են Հայաստանի զինված ուժերում ծառայությունից: «Հայաստանում երկրորդ քաղաքացիություն ստացած անձինք, անկախ այլ պետությունների զինված ուժերում ծառայությունից, դառնում են զինապարտ», - նշել է նախարարը, պատգամավորներին կոչ անելով խորությամբ ուսումնասիրել խնդիրը: Չի կարելի առանձնացնել Վրաստանի Սամցխե Ջավախք հայաբնակ տարածաշրջանից անձանց մի խումբ եւ ուշադրություն չդարձնել ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հայերի վրա: «Հայերը ցրված են ողջ աշխարհում, եւ այդ հարցը վերաբերում է բոլորին», - նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: