Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի իր պաշտոնակից Ջուանշեր Բուրչուլաձեի հետ:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին, համատեղ զորավարժությունների անցկացմանն ու աշխատանքային հանդիպումների կազմակերպմանն առնչվող վերաբերող հարցեր:
Բացի այդ, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ու բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Հանդիպման արդյունքում նախարարները ստորագրել են Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2023թ.երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, հաղորդում է «Թուրանը»: