Արմինֆո. Երբ Իզյումում (Ուկրաինա) հայտնաբերվեց զանգվածային գերեզման, Ադրբեջանը դաժան հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ՝ սպանելով հարյուրավոր մարդկանց։
Առաջին իրադարձությունը եղել է The New York Times-ի առաջին էջում , The Washington Post-ում և CNN-ում և դատապարտվել է համաշխարհային առաջնորդների և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում տեղի ունեցածը դարձավ մեկօրյա պատմություն, որը արագ թաղեցին։ Այդ մասին ասվում է ամերիկյան System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանի՝ Rolling Stone ամսագրում հրապարակված հոդվածում։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ համաշխարհային հանրության համար Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը համարվում է վտարանդի տերություն, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գողապետական բռնապետությունն աննկատ է մնում: Երաժիշտը, անդրադառնալով պատմական ժամանակագրությանը, նշել է, որ ամեն ինչ սկսվել է Իոսիֆ Ստալինից։ Նա հիշեցրել է, որ 1921թ. հուլիսի 4-ին ԽԿԿ Կենտկոմի կովկասյան բյուրոն որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկելու մասին, որի բնակչության 95 տոկոսը էթնիկ հայեր էին: Գաղափարը, ըստ Թանկյանի, Խորհրդային Միությունում էթնիկ համախմբված հանրապետություններ ստեղծելն էր։ Սակայն, նրա կարծիքով, խորհրդային առաջնորդն ավելի խորամանկ ծրագրեր ուներ։ "Ստալինը ցանկանում էր, որ երկրները կորցնեն իրենց նշանակությունը, և նվազեն երբևէ հաջողության հասնելու, կենսունակ դառնալու նրանց հնարավորությունները: Այդ պատճառով, հաջորդ օրը նա միջամտեց՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ ինտեգրելու համար", - ընդգծել է Թանկյանը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ