Արմինֆո. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել։
Ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության, խախտումն արձանագրվել է խաղաղապահների պատասխանատվության գոտում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 15.30-ին։ "Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Խրամորթ գյուղից 1.8 կմ դեպի արևելք գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ իրականացնող տեղի բնակչի ուղղությամբ։ Խախտման հետեւանքով բնակիչը թեթեւ վնասվածք է ստացել, տեխնիկան՝ աննշան վնաս", - ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրում:
Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ այդ փաստի առնչությամբ ռուսական զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ վարույթ է իրականացնում։