Արմինֆո.Իրանական ԶԼՄ-ներն ԱԳՆ-ից պահանջում են պաշտոնանկ անել Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավիին: Այդ մասին հաղորդում է իրանցի լրագրող Հայալ Մուազինը։
Նրա խոսքով, մեդիա համայնքը վրդովված է այն հանգամանքից, որ Բաքվում Իրանի դեսպանությունն Ադրբեջանին շնորհավորում է "Հաղթանակի օրվա" կապակցությամբ, եւ դա անում է ընդամենը մեկ օր անց՝ Իրանի հետախուզության նախարարության հրապարակային հայտարարությունից՝ այն մասին, որ Ադրբեջանը մասնակցում է ահաբեկչական գործունեությանն Իրանում:
"Այդ ժամանակ պարոն դեսպանի այդ քայլը կարելի է հասկանալ այսպես. Հետախուզության նախարարության հայտարարությունը սխալ է, թե՞ Աբաս Մուսավին միացել է հակառակորդի հարձակողական գծին",- հաղորդել Է Մուազինը, հավելելով, որ Իրանի ԶԼՄ-ները հռետորական հարց են տալիս. Աբաս Մուսավին Իրանի դեսպանն է, թե՞ Իլհամ Ալիեւի փաստաբանը։
Ադրբեջանում Իրանի դեսպանատան քայլերի կապակցությամբհրապարակավ դժգոհություն է հայտնել իրանցի գրող և վերլուծաբան Սալար Սեյֆը։ Վերջինս քննադատել է Իրանի դեսպանությանը՝ 44-օրյա պատերազմում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանին հղած շնորհավորանքների համար։ "Բաքվում Իրանի դեսպանությունն Իսրայելի դեսպանության հետ միասին շնորհավորում է մեր երկրի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ իսրայելական և տակֆիրիստական ուժերի ստեղծման տարեդարձի կապակցությամբ ։ Հետո դիվերսանտներ ու անջատողականներ ենք փնտրում Լուսնի վրա։ Այդ դեսպանությունը ոչ մի կապ չունի Իրանի հետ", - գրել է Սալար Սեյֆը իր թվիթերյան էջում։
Նա վրդովվել է այն առնչությամբ, որ Հետախուզության նախարարությունը Բաքվի կառավարությանը պաշտոնապես մեղադրել է Շահ Չերաղում ահաբեկչական գործողությանը մեղսակցության համար, Ալիեւը քողարկված սպառնում է Իրանին պատերազմով, իսկ նրա պաշտոնական ԶԼՄ-ները խոսում են Իրանի փլուզման մասին, սակայն Բաքվում ԻԻՀ դեսպանությունը, որպես առանձին կղզյակ, շնորհավորանք է հղում նման կառավարությանը: "Հենց աա էլ կոչվում է "խավիարային դիվանագիտություն", - ընդգծել է նա։