Արմինֆո. Անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության համաձայնագիր, որը երաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը։
Նա հիշեցրել է, որ 2 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվեց հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ։ «Դա հակամարտությունը չի լուծել, միայն բանակցությունները կարող են դա անել: Եվ այս համատեքստում Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդությունն ավելի ու ավելի կարևոր է դառնում»,- գրել է եվրոպացի խորհրդարանականը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ