Արմինֆո.Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Շուշիում, ոչ այլ ինչ է, քան ցեղասպան քաղաքականության կոչ: Այդ մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին՝ օկուպացված Շուշիում։
«Ի վերջո քանի տարի մենք պետք է բացատրենք՝ ինչ է Ադրբեջանը, որ գոնե պարզ լինի աշխարհին, հայության համար որոշ շերտերի: Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ երեկ Շուշիում, սա ոչ այլ ինչ է, քանի ցեղասպան քաղաքականության կոչ, հաստատակամություն շարունակելու այդպիսի քաղաքականությունը, իրենց նպատակներին, այսպես ասած, հասնելու՝ հերթական հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացնելու համար», - գրել է Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ նախօրեին Ալիևը բռնազավթված Շուշիի միջոցառման շրջանակներում հերթական անգամ պարծեցել է ոչ միայն 2020 թվականի աշնանը Արցախի դեմ իրականացված ագրեսիայով, այլև Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայով և ՀՀ մի շարք տարածքների, այդ թվում ՝ ռազմավարական բարձունքների գրավմամբ ։ Ավելին, նա սպառնացել Է Իրանին, ինչպես նաև Հայաստանին աջակցող երկրներին, վստահեցնելով, որ ոչ մեկից չի վախենում և անհրաժեշտության դեպքում կգնա նոր ագրեսիայի։