


Արմինֆո. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Պոսպելովը խոսել է ՀԱՊԿ ԽՎ գործունեության մասին և շնորհակալություն հայտնել հայկական կողմին արդյունավետ համագործակցության համար: Դեսպան Հարությունյանն, իր հերթին, կարևորել է ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում փոխգործակցությունը։
Հարությունյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կարևորել տարածաշրջանային և միջազգային կառույցների կողմից այդ գործողությունների վերաբերյալ պատշաճ գնահատական տալը:
Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում միջխորհրդարանական կապերի հետագա խորացման հեռանկարների շուրջ:



