Արմինֆո.Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը։
ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրի համաձայն, երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն: "Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել տեղի բնակչի ուղղությամբ, ով գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողագործական աշխատանքներ է իրականացրել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք: Գնդակոծության արդյունքում տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, տեղի բնակիչը չի տուժել", - նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նաեւ ընդգծվում է, որ այդ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ պարզաբանում է անցկացնում։ Նշվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։