Արմինֆո. Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի շառայությունը: «Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - ասվում է հաղորդագրությունում:
Արցախի Հանրապետության ՆԳՆ հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ «Արձակված կրակոցներիցջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասվում է հաղորդագրությունում։