
Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական
համագործակցությունը լիովին կարող է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության
միջև կամրջի դեր խաղալ: ԱրմԻնֆո-ի հետ առցանց հարցազրույցում այդպիսի կարծիք է
հայտնել Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկը`
քաղաքագետ Բեկա Նացվլիշվիլին:
«Ընդ որում մենք, անշուշտ, չպետք է մոռանանք ռուսական
գործոնը, քանզի այն ճնշումը, որի արդյունքում Հայաստանը դարձավ ԵԱՏՄ մաս, ամենևին
էլ պայմանավորված չէր որպես տնտեսական
գործոն Հայաստանը կորցնելու Մոսկվայի երկյուղով: Այստեղ առկա էր վախ` որպես ԵՄ
ձգողական հոսանքներին նպատակաուղղված ամբողջական տարածաշրջան Հարավային Կովկասի
ինտեգրման հեռանկարի և Հայաստանում ռազմակայանի կորստյան հանդեպ», - նշել է նա:
Նացվլիշվիլին
նշել է Վրաստանի և Հայաստանի կառավարությունների առավել ստեղծագործական
մոտեցման անհրաժեշտույթունը ներդրումային նոր հնարավորությունների, Վրաստանում
արտադրության, եվրոպական շուկա ազատ մուտքի ֆոնին` որոնք Վրաստանի հետ DCFTA ստորագրման հեռանկար են բացում Հայաստանի
ընկերությունների համար:
Քաղաքագետը համոզված է, որ
Եվրամիության հետ ասոցացման պայմանագրերին Վրաստանի միանալու դրական կողմերն,
անկասկած, գերակշռում են բացասական կողմերի նկատմամբ: Նա նշել է քաղաքական
բարեփոխումների, տնտեսության, մշակույթի և կրթության ուղղությամբ
համագործակցությունը, ինչպես նաև վիզային կարգավորումները, առանց
սահմանափակումների տեղաշարժը ինչպես քաղաքացիների, այնպես էլ ֆիրմաների համար:
Նրա գնահատմամբ, ավելի
բարդ կլինի բարեփոխումների անցկացումը տնտեսության ոլորտում, հաշվի առնելով, որ
Սահակաշվիլիի օրոք տնետսական բարեփոխումները կողմնորոշված էին տնտեսական
հարաբերությունների համատարած ապակարգավորմանը: Մինչդեռ ներդրողներին հարկավոր է
ոչ թե ապակարգավորում, այլ խաղի կայուն կանոններ, որակյալ կադրային ռեսուրսներ,
համարժեք ենթակառուցվածք:
«Իսկ ամենագլխավորն այստեղ
այն է, որ DCFTA-ն Վրաստանի տնտեսությանը 500 մլն ծավալի
սպառողական շուկա դուրս գալու հնարավորություն կընձեռի, ինչը Վրաստանում արտադրության
զարգացման մեծ խթան կստեղծի: Դա լրացուցիչ
ներդրումներ կներգրավի այն երկրներից, որոնք ԵՄ անդամ չեն և ցանկանում են
հայտվնվել այդ հսկայական շուկայում, և որոնք չունեն Եվրոպայի հետ ազատ առևտրի
ռեժիմ», - ամփոփել է քաղաքագետը:
Մամուլի
ասուլիսը կազմակերպվել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական
երկխոսություններ հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում: