Արմինֆո.Հայաստանում մշակվում է բնակչության զբաղվածության նոր ծրագիր։ Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նոյեմբերի 4-ին խորհրդարանական հանձնաժողովներում երկրի 2023 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ։
Նա նշել է, որ աշխատաշուկայի ակտիվացման նպատակով պատրաստվում է աշխատանքի էլեկտրոնային բորսան, որը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 308,7 մլն դրամ։ Ծրագիրը կավարտվի մինչեւ տարեվերջ եւ կփոխարինի "Գործ" տեղեկատվական համակարգին: Ծրագրի իրականացման արդյունքում աշխատանք փնտրող քաղաքացիները հնարավորություն կունենան աշխատանքի տեղավորվել առցանց: Նաև էլեկտրոնային եղանակով քաղաքացիները հնարավորություն կունենան գրանցվել Զբաղվածության պետական համակարգում և ստանալ գործազուրկների կարգավիճակ, որը նպաստ ստանալու իրավունք է տալիս: Իրենց հերթին՝ գործատուները հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ աշխատողներին և համալրել կադրային ներուժը: Նոր ծրագրի ներդրմամբ կառավարությունը հնարավորություն կունենա վերահսկել աշխատաշուկան, ինչը հնարավորություն կտա կարգավորել տարբեր իրավական մեխանիզմների ներդրման, այդ թվում ՝ օրենսդրական ակտերի ընդունման հետ կապված խնդիրները։