Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան նույնպես Հայաստանի ՊՆ-ը հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը դա որաակել էր հերթական ապատեղեկատվություն: