Arminfo.info


 Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2022 19:17
Նաիրա Բադալյան

ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է. Արմեն Գրիգորյան

ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է. Արմեն Գրիգորյան

Արմինֆո.ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը: ԱԽ գրասենյակի հաղորդման համաձայն, Արմեն Գրիգորյանի ելույթում ասվում է.

 

«Հարգելի գործընկերներ, Մինչ իմ ելույթին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին` ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու հրավերի համար։ Վաղը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է Ազգային միասնության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Նիկոլայ Պատրուշևին և ի դեմս նրա՝ ողջ ռուս ժողովրդին, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն։

Հարգելի գործընկերներ, Մեր այսօրվա հանդիպման օրակարգում է «Արդի պայմաններում միջազգային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» հարցը, և դրա շրջանակներում ես կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրներին և մասնավորապես՝ հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Մեզ համար այս հարցի սրություն պատճառն այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան է։
Ցանկանում եմ հատուկ նշել, որ դա ոչ թե սահմանային միջադեպ էր կամ սահմանային բախում, ինչպես փորձեցին ներկայացնել որոշ ուժեր, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գտնվող 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համառ ու հերոսական դիմադրության և մեր գործընկերների արձագանքի շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվեց, սակայն ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան նաև լայնորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանական ագրեսիայի թիրախում են եղել խաղաղ քաղաքացիական բնակչությունը և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից անվտանգ վայրեր ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։ Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև առողջարանային Ջերմուկ քաղաքից դեպի հարավ գտնվող Կեչուտի ջրամբարը։ Ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3-ը խաղաղ բնակիչ են: Անհայտ կորած է համարվում 2 անձ: Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը տարածել է գերեվարված անձանց խոշտանգումների, մարմնական վնասվածքներ հասցնելու, հայ ռազմագերիների, այդ թվում՝ կանանց նկատմամբ արտադատական հաշվեհարդարի, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի շոկային տեսանյութեր:

Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։

Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել, որ 2021 թվականի մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր։

Հարգելի գործընկերներ, Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։ Արդեն կայացել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների երկու նիստ, երրորդը նախատեսվում է անցկացնել մոտ օրերս։

Այս գործընթացում էական դեր է վերապահվում Անկախ Պետությունների Համագործակցության և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։ Մասնավորապես, ԱՊՀ-ի ստեղծման առաջին օրերին՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մեր պետությունները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը։

Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»:

Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։

Այս փաստի ճանաչումը չափազանց կարևոր է կայունության և անվտանգության ապահովման համար ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում։

Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։

Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։

ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից.

Հանդիպման հարգելի մասնակիցներ, Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուզում եմ նաև նշել, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ: Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը։

Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։

Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։

Հարգելի գործընկերներ, Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար:

Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել:

Հարգելի գործընկերներ, Հարգելի Նիկոլայ Պլատոնի, Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և մաղթել բոլորին բարի օր և արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն ուշադրության համար»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հանրապետություն»-ի դիմումըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հանրապետություն»-ի դիմումը
Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն։Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ լռության օր էՀայաստանում խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ լռության օր է
Արցախի ԱԺ նախագահ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համարԱրցախի ԱԺ նախագահ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար
Երեւանում մեկնարկել է Երեւանում մեկնարկել է "Քաղաքացիական պայմանագրի" վերջին  նախընտրական հանրահավաքը
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել  ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենի նկատմամբՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել  ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենի նկատմամբ
"Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար․  "Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման"
"Ուժեղ Հայաստան"-ը ներկայացրել է Աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը
Ամենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումըԱմենայն հայոց կաթողիկոսը Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումը
Հայաստանի ՆԳՆ Հայաստանի ՆԳՆ "թեժ գծերը" շուրջօրյա կգործեն ընտրական գործընթացների շրջանում
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ-ին խնդրում է չեղարկել "Ուժեղ Հայաստան" դաշինքի գրանցումը խորհրդարանական ընտրություններում
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներինՀունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին
Երեւանում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը» գրքի շնորհանդեսըԵրեւանում տեղի կունենա ֆրանսահայ պատմաբանի «Ավարտելով ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը» գրքի շնորհանդեսը
Գյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվելԳյումրիի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել
Խմբակցության ղեկավար․ Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համարԽմբակցության ղեկավար․ Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համար
Ռուսաստանում ակնկալում են Ռուսաստանում ակնկալում են "3+3" հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում կամ Երևանում
Բացահայտվել է 27-ամյա վաղեմության սպանությունըԲացահայտվել է 27-ամյա վաղեմության սպանությունը
Ուժայինները խուզարկություններ են իրականացնում Armat Media-ի խմբագրությունումՈւժայինները խուզարկություններ են իրականացնում Armat Media-ի խմբագրությունում
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունըՌոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունը
Քաղաքագետ․ Գոյություն ունի երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբՔաղաքագետ․ Գոյություն ունի երկու պետություն, որոնք շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ
Ապօրինի քարոզչությունը դարձել է ամենատարածված խախտումը նախընտրական արշավի ընթացքում. «Արդար քվե»Ապօրինի քարոզչությունը դարձել է ամենատարածված խախտումը նախընտրական արշավի ընթացքում. «Արդար քվե»
«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանի ծրագրերը թույլ կտան վերջ դնել ծայրահեղ աղքատությանը երկրում«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանի ծրագրերը թույլ կտան վերջ դնել ծայրահեղ աղքատությանը երկրում
Հարցում. Հայաստանում հարցվածների միայն մոտ մեկ երրորդն իր ձայնը կտա Փաշինյանի կուսակցությանը խորհրդարանական ընտրություններումՀարցում. Հայաստանում հարցվածների միայն մոտ մեկ երրորդն իր ձայնը կտա Փաշինյանի կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում
Ձերբակալվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարարըՁերբակալվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարարը
Էդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվիԷդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվի
Հայաստանում հարցվածների շուրջ 50%-ը պատրաստ է փողոց դուրս գալ, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվենՀայաստանում հարցվածների շուրջ 50%-ը պատրաստ է փողոց դուրս գալ, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվեն
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
«One shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-ից 15-ը«One shot» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-ից 15-ը
«Ուժեղ Հայաստան». Անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի և ջրի սուբսիդիաներ կտրամադրվեն«Ուժեղ Հայաստան». Անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի և ջրի սուբսիդիաներ կտրամադրվեն
Հայաստանի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ի օտարման վերաբերյալ կառավարության որոշումըՀայաստանի դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ի օտարման վերաբերյալ կառավարության որոշումը
Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»Կարապետյանը՝ Փաշինյանին. «Եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, դուրս եկե՛ք այդ կառույցից»
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»
Հայաստանի օմբուդսմենը ԵՄ երկրների դեսպանների ուշադրությունն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդրինՀայաստանի օմբուդսմենը ԵՄ երկրների դեսպանների ուշադրությունն է հրավիրել ընտրական գործընթացների շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդրին
Ռոբերտ Քոչարյան. Վենդետան այն ուղին չէ, որով կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամիցՌոբերտ Քոչարյան. Վենդետան այն ուղին չէ, որով կարելի է երկիրը դուրս բերել ճգնաժամից
ՔԿ. որոշում է կայացվել ձերբակալել կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին և ֆինանսների նախկին նախարար Գագիկ ԽաչատրյանինՔԿ. որոշում է կայացվել ձերբակալել կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Գեներալ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել. փաստաբանԳեներալ Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
«Միասնության թևեր»-ի առաջնորդը չի բացառել համագործակցությունը Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Քոչարյանի «Հայաստան» դաշինքների հետ խորհրդարան անցնելու դեպքում«Միասնության թևեր»-ի առաջնորդը չի բացառել համագործակցությունը Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Քոչարյանի «Հայաստան» դաշինքների հետ խորհրդարան անցնելու դեպքում
Լավրով. Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունըԼավրով. Հայաստանն անցնում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունը
Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankՀաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը զարգացրել են շատ լավ և ջերմ հարաբերություններՊուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը զարգացրել են շատ լավ և ջերմ հարաբերություններ
Պուտին. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալՊուտին. Ռուսաստանը բնականոն հարաբերություններ կպահպանի Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե երկիրն ինչ որոշում կկայացնի իր ապագա ուղու վերաբերյալ
Գագիկ Ծառուկյան․ Հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզումԳագիկ Ծառուկյան․ Հայ ժողովուրդը փոփոխություններ է ուզում
Ռոբերտ Քոչարյան․ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի քարոզարշավը լցվի թույնով, ստով և կեղծիքներովՌոբերտ Քոչարյան․ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի քարոզարշավը լցվի թույնով, ստով և կեղծիքներով
ՀԱԿ․ գիտակցելով առաջիկա ընտրություններում անխուսափելի պարտությունը՝ իշխանությունները փորձում են ուժով և բռնությամբ կանխորոշել ընտրությունների ելքըՀԱԿ․ գիտակցելով առաջիկա ընտրություններում անխուսափելի պարտությունը՝ իշխանությունները փորձում են ուժով և բռնությամբ կանխորոշել ընտրությունների ելքը
«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)«Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ էԱրքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամին օժանդակելու համար 37 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամին օժանդակելու համար 37 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունՈւրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
ԿԸՀ-ը հերթական անգամ հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումըԿԸՀ-ը հերթական անգամ հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը
Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են ուսումնական զինվորական հավաքների ծանուցագրեր հանձնվելՍուրեն Պապիկյանը չի բացառել, որ ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին կարող են ուսումնական զինվորական հավաքների ծանուցագրեր հանձնվել
ԿԸՀ  նախագահը ՖՄԿ դիտորդական առաքելության պատվիրակությանը ներկայացրել է ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքներըԿԸՀ  նախագահը ՖՄԿ դիտորդական առաքելության պատվիրակությանը ներկայացրել է ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքները
ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանըԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խումբը ձեռնամուխ է եղել խորհրդարանական ընտրությունների կարճաժամկետ դիտարկմանը
Քոչարյան․ Փաշինյանը Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբՔոչարյան․ Փաշինյանը Հայաստանի երեք դատական ատյաններում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների՝ այսօր Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին․  ՏոնոյանԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարների՝ այսօր Հանրային հեռուստատեսության կազմակերպած բանավեճին․  Տոնոյան
Քոչարյան․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նրան թույլ էր տալիս շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ, եւ այդ հնարավորությունը կորցնելը խելամիտ չէՔոչարյան․ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նրան թույլ էր տալիս շուկայական արժեքից ցածր սպառազինություն ստանալ, եւ այդ հնարավորությունը կորցնելը խելամիտ չէ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնությունՈւրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ Հայաստանի համար, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ինՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Շատ դժվար է լինել ԵՄ անդամ և միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին
Զախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետԶախարովան Հայաստանին համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ
ԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներԵՄ-ն աջակցություն է պատրաստում Հայաստանի համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական սահմանափակումների պայմաններում. ԶԼՄ-ներ
Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակիՄենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակի
Ընդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներինԸնդդիմադիրը հաղորդել է, թե Վայոց ձորի որ նորակառույց դպրոցներն են հանձնվելու ադրբեջանցիներին
Փորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղինՓորձագետ․ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են Իրանի շրջապատման ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղին
Breavis ընկերությունը “Եվրոնյուզ»-ին մերկացրել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջBreavis ընկերությունը “Եվրոնյուզ»-ին մերկացրել է Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ
Քոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջևՔոչարյան․ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրությունը՝ դա ընտրություն է անիրականանալի երազանքի և որոշակիության միջև
Հայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավորՀայաստանի իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները․ պատգամավոր