


ԲՀԿ-ն լքել է Ազգային ժողովի ևս մեկ պատգամավոր: Ինչպես
իր հայտարարությունում գրել է ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ինքը դուրս է գալիս
ԲՀԿ խմբակցությունից և խորհրդարանում իր աշխատանքը կշարունակի որպես անկուսակցական
պատգամավոր:
Հիշեցնենք,
որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
հրապարակային քննադատությունից հետո նա ԲՀԿ շարքերը լքած արդեն հինգերորդ
պատգամավորն է: Ավելի վաղ կուսակցության շարքերը լքել էին Կարո Կարապետյանը,
Արագած Ախոյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգոր Մարգարյանը:


