Արմինֆո.: Եկել է թուրք-հայկական սահմանը բացելու ժամանակը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
"Արարատ լեռան հայկական կողմից վերադառնում եմ թուրքական։ Ժամանակն է ամուր խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև և բացել թուրք-հայկական սահմանը։ Մենք բոլորս պարտվել ենք պատերազմներում։ Եկեք հիմա ձգտենք խաղաղության եւ հաղթենք միասին", - գրել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ Փայլանը մի քանի օր Հայաստանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ: Քննարկումների ամենագլխավոր թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էր։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ