


Արմինֆո. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն նոյեմբերի 16-ին լսումներ կանցկացնի Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատման նպատակով:
Լսումների ընթացքում ելույթ կունենան Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը, ասվում է Կոնգրեսի կայքում զետեղված հաղորդագրությունում:



