


Արմինֆո. Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախատեսված են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, ասվում է հաղորդագրության մեջ ։



