


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ
ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) միջև ստորագրվել
է համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է համատեղ ուժերով պաշտպանել
շրջակա միջավայրը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ պայմաներ
ստեղծել էկոտուրիզմի զարգացման համար:
Համագործակցության շրջանակները իրենց մեջ ներառելու
են նաև բնապահպանական ծրագրերի, միջոցառումների իրականացման հետևյալ ուղղությունները,
երեք ուղղություններով: Մասնավորապես,
Ø էկոմթերք արտադրող փոքր և միջին
ձեռնարկություններում աջակցություն արտադրանքի սերտիֆիկացմանն ուղղված
աշխատանքների իրականացման գործընթացում, Բնապահպանական կրթության բարձրացմանն
ուղղված միջոցառումների կազմակերպում և անցկացում, աջակցություն էկոլոգիապես
մաքուր ապրանք արտադրող փոքր և միջին ընկերություններին, ինչպես նաև աջակցություն
գյուղացիական տնտեսություններին և էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում:
Նշենք, որ Գերմանիայի բնության պահպանության միությունը
(NABU) հիմնադրվել է 1899 թվականին և հանդիսանում է Գերմանիայում շրջակա միջավայրի
պահպանության առաջին ասոցիացիան: Կազմակերպությունն ունի 520 հազար անդամ, իսկ իր
ողջ գործունեության ընթացքում ներգրավել է ավելի քան 37 հազար կամավորների:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում
գործում է 1995 թվականից: 2006-ից բանկի մեծամասնական բաժնետերը դարձան` Credit
Agricole
S.A. եվրոպական խոշորագույն բանկային խումբը, 15.56%
մասնակցությամբ, ինչպես նաև SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12.44% մասնակցությամբ: Բանկի կապիտալին մասնակցում են նաև գյուղական փոխօգնության 10 մարզային
միություներ:



